Իրանըպաշտպանական մոտեցումից անցել է հարձակողական մոտեցման ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունում։ Այսմասին, ինչպես հաղորդում Է Իրանի պետական հեռուստառադիոընկերությունը, հայտարարել է Իրանի զինված ուժերի «Խաթամ ալ Անբիա» կենտրոնական շտաբի հրամանատար Ալի Աբդոլահին։
«Ավելի վաղ մենք հայտարարել էինք, որ իսլամական Իրանի պաշտպանության հարցում Զինված ուժերի դոկտրինը պաշտպանականից փոխվել է հարձակողականի։ Այդ դոկտրինի համաձայն ՝ մենք փոխել ենք ռազմավարությունը մարտի դաշտում», – հայտարարել է Աբդոլահին։
Նա նշելէ, որ Իրանն առաջատար սպառազինություն է արտադրում, և դրա օգտագործումն ամբողջությամբ կխափանի հակառակորդի ծրագրերը:
