Օմանից 15 ծովային մղոն դեպի հյուսիս-արևելք ընկած տարածքում Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի մի մոտորանավակ է մոտեցել բեռնարկղատար նավին և կրակ բացել դրա ուղղությամբ։ Նավապետի խոսքով՝ հրաձգության արդյունքում վնասվել է միայն հրամանատարական կամրջակը։ Այս մասին հայտնում է Մեծ Բրիտանիայի ռազմածովային ուժերին պատկանող Միջազգային առևտրային նավագնացության համակարգման կենտրոնը (UKMTO)։

Նավի վրա հրդեհ չի բռնկվել, անձնակազմի բոլոր անդամներն անվնաս են։

Share.