Նախորդ փուլի ընթացքում ձեռք բերված համաձայնությունների հիման վրա՝ Իրանը Ժնևում կվերսկսի Միացյալ Նահանգների հետ բանակցությունները՝ հնարավորինս շուտ արդար համաձայնության հասնելու համար։ Այս մասին սոցիալական ցանցերում գրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին։

«Մեր հիմնարար համոզմունքները շատ պարզ են. Իրանը ոչ մի պարագայում չի մշակի միջուկային զենք, և մենք՝ իրանցիներս, երբեք չենք հրաժարվի մեր ժողովրդի համար խաղաղ միջուկային տեխնոլոգիաների առավելություններից օգտվելու իրավունքից»,- նշել է Արաքչին։

Նրա խոսքով՝ ի հայտ է եկել «աննախադեպ համաձայնագիր կնքելու պատմական հնարավորություն», որը կփարատի փոխադարձ մտահոգությունները և կապահովի փոխադարձ շահերի իրականացումը։

«Գործարքը հասանելի է, բայց միայն այն դեպքում, եթե առաջնահերթությունը տրվի դիվանագիտությանը։ Մենք ապացուցել ենք, որ կանգ չենք առնի ոչ մի բանի առջև՝ մեր ինքնիշխանությունը քաջաբար պաշտպանելու համար։ Մենք նույնպիսի քաջությամբ նստում ենք բանակցությունների սեղանի շուրջ և ձգտելու ենք ցանկացած տարաձայնության խաղաղ կարգավորմանը»,- եզրափակել է Իրանի ԱԳ նախարարը։

Share.