Իրանը կպայթեցնի Իսրայելի Դիմոնա քաղաքում գտնվող ատոմային ռեակտորը, եթե ԱՄՆ-ն և Իսրայելը փորձեն փոխել իշխանությունը Իսլամական Հանրապետությունում։ Այդ մասին մարտի 5-ին հայտնում է ISNA գործակալությունը՝ իր Telegram-ալիքում։
«Իրանի ռազմական պաշտոնյաներից մեկը նախազգուշացրել է, որ եթե ԱՄՆ-ն և Իսրայելը փորձեն փոխել ռեժիմը Իրանում, Թեհրանը թիրախ կդարձնի Դիմոնայի ատոմային ռեակտորը», — ասվում է հրապարակման մեջ։
Միևնույն ժամանակ, այս հարցով Իրանի կամ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կողմից պաշտոնական հայտարարություններ չեն հնչել։
