Իսլամական հեղափոխության պահապանների կորպուրի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերը հաստատել են, որ իրենց պատժիչ գործողությունները կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ տարածաշրջանում ամերիկյան բազաները լիովին չեն վերացվել։ Այս մասին հայտնում է Tasnim գործակալությունը։

Հայտարարության համաձայն՝ ուրբաթ օրը «Ճշմարիտ խոստում-4» գործողության շրջանակում իրականացված երկփուլ հարձակման ընթացքում ԻՀՊԿ ռազմածովային ուժերը բարձր ճշգրտության բալիստիկ հրթիռներով հարվածել են Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող «Ալ-Դաֆրա» ավիաբազային, որտեղ տեղակայված է ԱՄՆ շտաբ-բնակարանը։

ԻՀՊԿ-ի փոխանցմամբ՝ հարվածների ընթացքում թևավոր և բալիստիկ հրթիռներով թիրախավորվել և խոցվել են բազայի վաղ նախազգուշացման ռադարները, հրամանատարական ու կառավարման կենտրոնները, ինչպես նաև ամերիկյան ստորաբաժանումների կենտրոնացման վայրերը։

ԻՀՊԿ ռազմածովային ուժերն ընդգծել են, որ հետևողականորեն շարունակելու են հզոր հարձակումները մինչև տարածաշրջանում ԱՄՆ բազաների լիակատար ոչնչացումը՝ դրանք անվանելով այս աշխարհագրական գոտում «անվտանգության բացակայության, անկարգությունների և մուսուլմանների զանգվածային սպանությունների հիմնական պատճառ»։

Share.