Իրանի Իսլամական Հանրապետությունը ողջունում է Հարավային Կովկասում խաղաղության գործընթացը և համոզված է, որ տարածաշրջանի համապարփակ զարգացման և կապերի խորացման նախապայմանը տարածաշրջանի ժողովրդների միջև խաղաղությունն ու բարեկամությունն է։ Այս մասին այսօր՝ փետրվարի 12–ին, Երևանում Իրանի Իսլամական Հանրապետության ազգային տոնի, Իրանի Իսլամական հեղափոխության հաղթանակի 47-րդ տարեդարձին նվիրված արարողության ժամանակ նշեց Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին։

Նա, մասնավորապես, նշեց. «Բացի այդ, մենք կարևորում ենք հաղորդակցությունների զարգացումը և ապաշրջափակումը տարածաշրջանի բոլոր երկրների տրանսպորտային և տարանցիկ հնարավորություններից օգտվելու շրջանակներում։

Հարավային Կովկասի տարածաշրջանում կա հսկայական տնտեսական ներուժ, որը փոխադարձ վստահության վրա հիմնված համագործակցություն ու սինէներգիան կարող են ծառայեցնել տարածաշրջանի ժողովրդների զարգացմանն ու բարեկեցությանը։

Իրանը իր ռազմավարությամբ ցանկանում է տեսնել ուժեղ, զարգացած և հարուստ Հայաստան։ Երկարատև ավանդույթի պատմական քաղաքակրթական և մշակութային կապերի վրա հիմնված Իրանի և Հայաստանի ժողովուրդների միջև բարեկամությունն ունի աճի, զարգացման առաջընթացի, ավելի մեծ փոխկապակցվածության և գործընկերության հստակ ուղի։

Երևանում Իրանի Սամական Հանրապետության դեսպանությունը կձգտի իր դերն ունենալ այս հուսադրող տեսլականի իրականացման ուղղությամբ պետական պաշտոնյաների հետ սերտ կապերի և համագործակցության գործում։

Կեցցե Իրանի և Հայաստանի բարեկամությունը»։

Share.