Իրանը կասետային ռումբով հարվածել է իսրայելական Կաֆր Քասիմ քաղաքին, Բահրեյնի ամերիկյան բազաներին և Սաուդյան Արաբիայում գտնվող «Արքայազն Սուլթան» ավիաբազային։
Արաբական աղբյուրների փոխանցմամբ՝ հզոր պայթյուններ են որոտացել Բահրեյնի ամերիկյան բազաներում։
Սաուդյան Արաբիայի աղբյուրները հայտնել են հզոր պայթյունների մասին, մասնավորապես՝ պայթյուններ են տեղի ունեցել երկրի արևելքում գտնվող «Արքայազն Սուլթան» ավիաբազայի վրա անօդաչու թռչող սարքերի հարձակումներից։
