Արբանյակային պատկերները ցույց են տալիս, որ Իրանը Բահրեյնում հարված է հասցրել ԱՄՆ Patriot զենիթահրթիռային համալիրին, վնասելով երկու ամրացված ապաստարաններ, որոնցից մեկը լուրջ վնասվել է, գրում է Clash Report-ը։
Թելեգրամյան ալիքի տվյալներով՝ ռմբապաստարաններում, ամենայն հավանականությամբ, տեղակայվել են արձակման կայաններ, ռադարի բաղադրիչներ կամ հրթիռների պահեստներ։
Ալիքը շեշտում է, որ դա նշանակում է՝ հարվածը նվազեցնում է մարտկոցի աշխատունակությունը, նույնիսկ եթե այն ամբողջությամբ չի ոչնչացվել։
