Իրանը՝ ի տարբերություն մինչ այժմ կիրառված հրթիռների, անհայտ տեսակի հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ։
Նշենք, որ Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Աբոլֆազլ Շեքարչին հայտնել էր, որ Իրանն անպայման ավելի առաջադեմ զենք կօգտագործի ԱՄՆ-ի և Իսրայելի դեմ՝ շեշտելով, որ իրանական բանակը «բարի լուր» կբերի իրանցի ժողովրդին։ Այդ կապակցությամբ Շեքարչին հիշատակել է «ինչ-որ միջադեպ», որը տեղի է ունեցել ուրբաթ օրը Բահրեյնի ամերիկյան բազայում, որն, ըստ նրա, առաջիկա օրերին կհրապարակվի բոլոր լրատվամիջոցներում։
