Օմանի արտգործնախարար Համադ ալ-Բուսաիդին Ժնևում իրանա-ամերիկյան բանակցություններից առաջ հանդիպել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ։
«Հանդիպումը ներառել է բանակցությունների համատեքստի համապարփակ վերանայում և դրանց հաջողության համար անհրաժեշտ պայմանների քննարկում բոլոր քաղաքական և տեխնիկական տեսանկյուններից՝ կառուցողական ոգով, մեծացնելով բանակցությունների նպատակներին համապատասխանող փոխըմբռնման հասնելու հնարավորությունները։
Իրանա-ամերիկյան բանակցություններն այսօր ավարտվել են շոշափելի առաջընթացով՝ հարթելով դրանց արագ շարունակության ճանապարհը»,- ասված է Օմանի ԱԳՆ հայտարարության մեջ։
