Իրանական Քողգիլույե եւ Բոյերահմադ, ինչպես նաեւ Բահթիյարի նահանգների ցեղերը, գործելով իրարից անկախ, խոցել են երկու «Black Hawk» ուղղաթիռ դժվարհասանելի լեռնային շրջաններում, որոնք հեռու են Իրանի Զինված ուժերի գտնվելու վայրերից, տեղեկացրել է Fars-ը։
Նշվել է, որ այդ ուղղաթիռները երկրի օդային տարածք էին մտել՝ փրկելու խփված F-35 ինքնաթիռի օդաչուին։
«Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը շնորհակալություն եւ երախտագիտություն է հայտնում խիզախ ցեղային կազմավորումներին, որոնք միշտ եղել են համարձակ, հավատարիմ եւ Իրանի Իսլամական Հանրապետության սահմանների հաղթական պաշտպաններ»,- գրել է իրանական լրատվամիջոցը։
Ավելի վաղ The Telegraph պարբերականը տեղեկացրել էր որ ԱՄՆ հատուկ նշանակության ուժերը մտել են Իրան ուրբաթ երեկոյան, որպեսզի փրկեն խփված կործանիչի անձնակազմի անդամին։
Իրանը խփել է ամերիկյան F-15 կործանիչը իր օդային տարածքում։
Բրիտանական պարբերականի տեղեկացմամբ՝ անձնակազմի երկու անդամները կատապուլտացվել են, ինչը «մրցավազք է առաջացրել Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ՝ գտնելու կորած ամերիկացի օդաչուներին»։
