Իրանական պատվիրակությունը առայժմ չի մեկնի Իսլամաբադ բանակցությունների․ բանակցությունները մի քանի անգամ հետաձգվել են Լիբանանի նկատմամբ շարունակվող իսրայելական հարվածների ֆոնին, հայտնում է Press TV-ն՝ հղում անելով աղբյուրներին։
Նրանց տվյալներով՝ Թեհրանի ճնշումն արդեն հանգեցրել է Բեյրութի վրա հարձակումների ինտենսիվության նվազմանը։
Իրանը ավելի վաղ զգուշացրել էր, որ Լիբանանի նկատմամբ հարվածների շարունակումը կարող է խափանել բանակցային գործընթացը։
Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Գալիբաֆը հայտարարել է, որ բանակցությունների մեկնարկի նախնական պայմաններն են Իրանի ակտիվների ապաշրջափակումը և Լիբանանում հրադադարի հաստատումը։
