Իրանական կամիկաձե անօդաչուն հարվածել է Դուբայում ԱՄԷ անվտանգության ծառայության շենքին, տեղեկացնում է «Голос Курдистана» տելեգրամյան ալիքը։

Ավելի վաղ ԱՄԷ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ շաբաթ օրը Իրանը երկրի տարածքի ուղղությամբ արձակել է 137 հրթիռ և 209 անօդաչու թռչող սարք։

ԱՄԷ միջազգային համագործակցության հարցերով նախարար Ռիմ Ալ Հաշիմին CNN-ին հայտնել է, որ երկիրը կարող է անցնել ավելի վճռական գործողությունների, եթե Իրանը շարունակի հրթիռներ և անօդաչուներ արձակել երկրի ուղղությամբ։

Իր հերթին Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին հայտարարել է, որ Թեհրանը փոխգործակցում է հարևան եղբայրական երկրների գործընկերների հետ՝ պարզաբանելու համար, որ Իրանը բացառապես իրականացնում է ինքնապաշտպանության իր իրավունքը՝ ՄԱԿ-ի կանոնադրությանը համապատասխան։

Share.