Իրանական բանակը «բարի լուր» կբերի իրանցի ժողովրդին, հայտարարել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Աբոլֆազլ Շեքարչին։
Նա նշել է նաև, որ Իրանն անպայման ավելի առաջադեմ զենք կօգտագործի ԱՄՆ-ի և Իսրայելի դեմ՝ շեշտելով, որ իրանական բանակը «բարի լուր» կբերի իրանցի ժողովրդին։ Այդ կապակցությամբ Շեքարչին հիշատակել է «ինչ-որ միջադեպ», որը տեղի է ունեցել ուրբաթ օրը Բահրեյնի ամերիկյան բազայում, որն, ըստ նրա, առաջիկա օրերին կհրապարակվի բոլոր լրատվամիջոցներում։
