«Իրական խոստում 4» գործողության 61-րդ ալիքի արդյունքում զոհվել և վիրավորվել է ավելի քան 230 մարդ, հաղորդում է IRNA-ն՝ հղում անելով Իրանի ԻՀՊԿ մամուլի ծառայության հայտարարությանը։
«Թել Ավիվը՝ դաժան իսրայելական ռեժիմի վայրագությունների կենտրոնը, «Իրական խոստում 4» գործողության 61-րդ ալիքի ընթացքում, որը կրում էր «Օ՜, Աբա Աբդուլլահ Հուսեյն (խաղաղություն լինի նրան)» կոդային անվանումը, հարված է հասցվել Խորամշահր-4 բազմակի հրթիռներով, Քադր բազմակի հրթիռներով, Իմադով և Խայբար-Շկան հրթիռներով՝ նահատակ բժիշկ Ալի Լարիջանիի և նրա ընկերների արյան վրեժխնդրության համար», – ասվում է ԻՀՊԿ հայտարարության մեջ։
Նշվում է, որ այս գործողության ընթացքում Խորամշահր-4 և Քադր հրթիռները առանց միջամտության հարվածել են Իսրայելի սրտում գտնվող ավելի քան 100 ռազմական և անվտանգության թիրախների՝ շնորհիվ Իսրայելի ռեժիմի բազմաշերտ և ժամանակակից հակաօդային պաշտպանության համակարգի ոչնչացման։
