Իտալիան ԱՄՆ-ին արգելել է մուտք գործել Սիցիլիա կղզում գտնվող իր Սիգոնելլա ռազմաբազա։ Այս մասին հայտնել է Corriere della Sera թերթը։
Հրատարակության տվյալներով՝ սա տեղի է ունեցել մի քանի օր առաջ, սակայն տեղեկատվությունը գաղտնի է պահվել։
Իտալիայի ռազմաօդային ուժերի գլխավոր շտաբը տեղեկացրել է պաշտպանության գլխավոր շտաբի պետին, որ մի քանի ամերիկյան ռմբակոծիչների թռիչքի պլանը նախատեսում է, որ դրանք պետք է վայրէջք կատարեն Սիգոնելլա ռազմաօդային բազայում, նախքան Մերձավոր Արևելք թռիչքը շարունակելը։
Իտալիայի ռազմական ղեկավարության հետ խորհրդակցություններ չեն անցկացվել. պլանն ուղարկվել է իտալական իշխանություններին այն բանից հետո, երբ ամերիկյան ինքնաթիռներն արդեն թռիչք էին իրականացրել, գրում է պարբերականը։
