«Լիգա» կուսակցության առաջնորդ, Իտալիայի փոխվարչապետ և տրանսպորտի նախարար Մատեո Սալվինին առաջարկել է Եվրոպային հետևել ԱՄՆ-ի օրինակին և Մերձավոր Արևելքում հակամարտության ֆոնին հանել ռուսական նավթի դեմ պատժամիջոցների մի մասը։ Հակամարտության պատճառով փաստացի դադարեցվել է նավագնացությունը Հորմուզի նեղուցով, ինչը հանգեցրել է վառելիքի համաշխարհային գների թռիչքի, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն։

«Երբ ծովային ուղիներն ու նեղուցները փակ են, ինքնասահմանափակումներն ինձ զառանցանք են թվում։ Անցյալ շաբաթ, հակամարտության մեկնարկի և գազի ու նավթի գների աճի հետ կապված, ԱՄՆ վարչակազմը չեղարկեց պատժամիջոցները որոշ երկրների, օրինակ՝ Հնդկաստանի նկատմամբ, որոնք կարող են վերադառնալ ՌԴ-ից էներգակիրների գնմանը։ Եվ ես ինքս ինձ հարց եմ տալիս՝ եթե դա անում է ԱՄՆ-ը, ինչո՞ւ չեն կարող անել Եվրամիությունը կամ Իտալիան»,- հայտարարել է Սալվինին։

Share.