ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իտալական Corriere della Sera պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է, որ Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիին «տղամարդկությունը» չի հերիքում։ 

Հարցազրույցում Թրամփը քննադատել է Մելոնիին՝ Իրանի հետ պատերազմում օգնելու նրա դժկամության համար։

«Ես ցնցված եմ նրա վարքից։ Ես կարծում էի, որ նա տղամարդկություն ունի, բայց սխալվում էի»,- ասել է Թրամփը։

Share.