«Թեհրան» դրամատիկական սերիալի 52-ամյա պրոդյուսեր Դանա Էդենը հանկարծամահ է եղել Հունաստանում չորրորդ եթերաշրջանի նկարահանումների ժամանակ: Այս մասին հայտնում է Kan հանրային հեռարձակողը, փոխանցում են Թերթը և timesofisrael-ը:

«Վերջին օրերին սերիալի չորրորդ եթերաշրջանը նկարահանվել է Հունաստանում՝ բարդ և նշանակալի արտադրություն, որը Դանան այցելել էր ուշադիր հետևելու համար»,-ասվում է Կանի հայտարարության մեջ, որը սգում էր նրա մահը։

Հրեական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Էդենին երեկ Աթենքի հյուրանոցներից մեկում անկենդան գտել է նրա եղբայրը, որը սկսել է փնտրել նրան, երբ նա չի արձագանքել հաղորդագրություններին։

Share.