Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Լիբանանի արևելքում գտնվող շիական «Հեզբոլլահ» խմբավորման դիրքերին։ Վեց մարտիկ զոհվել է, 23-ը՝ վիրավորվել, հաղորդում է «Lebanon 24»-ը՝ հղում անելով բժշկական աղբյուրներին։
Հրետակոծության տակ են հայտնվել Բեքաա հովտում գտնվող Քսար-Նաբա և Բադնայիլ քաղաքների միջև տեղակայված շտաբն ու դաշտային ճամբարը։ Ականատեսների փոխանցմամբ՝ զոհվածների թվում է նաև «Հեզբոլլահի» ռազմական ղեկավար Ռաֆիկ Հեյդարը։
Հզոր պայթյուններ են որոտացել Սիրիայի հետ սահմանի լեռնային գոտում, որտեղ ավիահարվածները հասցվել են Նաբի-Շիթ քաղաքի շրջակայքում, ինչպես նաև հարակից Թեմնին էտ-Թախտա և Էշ-Շարաա բնակավայրերի ստորգետնյա պահեստներին ու բունկերներին։ Դեպքի վայրեր են ուղարկվել հրշեջ ծառայության և շտապօգնության մեքենաներ։
