Իսրայելի պաշտպանության ուժերին (ՑԱԽԱԼ) թույլատրված է սպանել ցանկացած բարձրաստիճան իրանցի պաշտոնյայի՝ առանց Իսրայելի քաղաքական ղեկավարության լրացուցիչ հաստատման, հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը, որի խոսքերը մեջբերել է Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

«Վարչապետը և ես ՑԱԽԱԼ-ին լիազորել ենք սպանել ցանկացած բարձրաստիճան իրանցի պաշտոնյայի, որը գտնվում է մեր հետախուզական և օպերատիվ շրջանակում՝ առանց լրացուցիչ հաստատման անհրաժեշտության։ Մենք կշարունակենք հետապնդել և վերացնել նրանց բոլորին»,- հայտարարել է նախարարն առաջնագծում իրավիճակի գնահատման ժամանակ։  

Share.