Այսօր երեկոյան Իրանում պատերազմի դեմ ցույցերի ժամանակ ձերբակալվել է առնվազն 18 մարդ, մի քանի խոշոր քաղաքներում բողոքի ցույցերը բռնի ցրվել են, հաղորդել է Times of Israel-ը։
Ձերբակալվածների թվում են 13 ցուցարար Թել Ավիվում եւ հինգը՝ Հայֆայում։ Բողոքի ցույցեր են տեղի ունեցել նաեւ Երուսաղեմում եւ Բեեր Շեւայում։
Այս ցույցերն առաջինն էին, երբ հակակառավարական խմբավորումները մասնակցում էին շարունակվող պատերազմի դեմ բողոքի ցույցերին։ Ռազմական գործողությունների առաջին մի քանի շաբաթների ընթացքում նման ցույցեր կազմակերպվել են, դրանց մասնակցել են գրեթե բացառապես ձախակողմյան ակտիվիստներ։ Հայֆայում տեղի ունեցած բողոքի ցույցի ժամանակ, որին մասնակցել է մոտ 100 մարդ, ցուցարարները ծածանել են Իսրայելի դրոշներ եւ վանկարկել են շարունակվող մարտերի դեմ կարգախոսներ։ Ցուցարարներից մեկը պահել է պաստառ, որի վրա գրված է եղել. «Միլիոնավոր երեխաներ մեծանում են ռմբապաստարաններում»։
Ոստիկանության տվյալներով՝ որոշ մասնակիցներ փորձել են փակել ճանապարհը, ինչը ստիպել է դեպքի վայր ժամանած հրամանատարին հայտարարել, որ հավաքն անօրինական է։
Հայֆայի ոստիկանությունը հայտարարել է, որ ձերբակալել է օրնախախտներին, չնայած ձերբակալվածներից առնվազն երկուսը, դատելով բողոքի ցույցի կադրերից, ձերբակալման պահին չէին խոչընդոտում տրանսպորտի երթեւեկությանը։ Ոստիկանությունը ցրել է նմանատիպ ցույց Թել Ավիվի Հաբիմա հրապարակում, այն բանից հետո, երբ այն անօրինական է համարվել Թիկունքի հրամանատարության պատերազմական ժամանակի կանոններով, որոնք սահմանափակում են բացօթյա հանրային հավաքների մասնակիցների թիվը՝ մինչեւ 50 մարդ։
