Իսրայելի պաշտպանության ուժերը (ՑԱԽԱԼ) սպառնացել են Լիբանանում գտնվող իրանցի կառավարության պաշտոնյաներին՝ զգուշացնելով, որ նրանք կդառնան թիրախ, եթե 24 ժամվա ընթացքում չլքեն երկիրը, հաղորդում է Times of Israel-ը։

«ՑԱԽԱԼ-ը Լիբանանում գտնվող իրանական ահաբեկչական ռեժիմի ներկայացուցիչներին կոչ է արել անմիջապես լքել երկիրը, նախքան թիրախ դառնալը»,- հայտարարել է ՑԱԽԱԼ-ի խոսնակ գնդապետ Ջեյ Ավիչայ Ադրեյը։

«ՑԱԽԱԼ-ը զգուշացնում է, որ չի հանդուրժի իրանական ահաբեկչական ռեժիմի ներկայացուցիչների որևէ ներկայություն Լիբանանում և ռեժիմի ներկայացուցիչներին, որոնք ներկայումս գտնվում են Լիբանանում, երկիրը լքելու համար 24 ժամ ժամանակ կտան։ Դրանից հետո Լիբանանում իրանական ռեժիմի ներկայացուցիչների համար անվտանգ ապաստարան չի լինի, և ՑԱԽԱԼ-ը կհետապնդի նրանց, որտեղ էլ որ նրանք գտնվեն»,- հայտարարության մեջ նշել է ՑԱԽԱԼ-ի խոսնակը։

Share.