Իսրայելի բանակը (ՑԱԽԱԼ) նոր նախազգուշացում է տարածել՝ սպառնալով հարձակումներով Լիբանանի հարավի 12 քաղաքների և գյուղերի վրա և հրամայելով բնակիչներին լքել իրենց տները։

Դրանք են ալ-Դուվայր, Արաբ-Սալիմ, աշ-Շարկիա (Նաբաթիա), Ջիբշիտ, Բրաաշիտ, Սարաֆանդ, Դունին, Բրիկա, Քաաքայիա ալ-Ջիսր, ալ-Քասիբա (Նաբաթիա) և Կֆար-Սիր քաղաքներն ու գյուղերը։

ՑԱԽԱԼ-ը բնակիչներին հրամայել է իրենց քաղաքներից և գյուղերից առնվազն 1000 մետր հեռանալ դեպի բաց տարածքներ։

Իսրայելի բանակում հայտարարել են, որ գործողություններ են իրականացնում «Հեզբոլլահ» շարժման դեմ։

Share.