Իսրայելի զինված ուժերը (IDF) Լիբանանի մայրաքաղաքի հարավային ծայրամասում գտնվող ութ թաղամասերի բնակիչներին հրամայել են անհապաղ լքել իրենց տները՝ սպասվող ավիահարվածների պատճառով։

IDF-ի խոսնակ Ավիխայ Էդրին զգուշացրել է շիաների «Հըզբոլլահ»-ի թիրախների վրա առաջիկա ավիահարվածների մասին Ղոբեյրի, Ջնահ, Լեյլաքի, Թահվիտա ալ-Ղադիր, Հարեթ Հորեյք և Շիյա թաղամասերում, ինչպես նաև Բուրջ ալ-Բարաջնե և Հադաս արվարձաններում։

«IDF-ն շարունակում է գործողությունները «Հըզբոլլահ»-ի դեմ հարավային արվարձաններում», – ասվում է X սոցիալական ցանցում արաբերեն լեզվով տարածված հայտարարության մեջ։ «Մենք մտադիր չենք վնասել ձեզ և խորհուրդ ենք տալիս անհապաղ լքել այն վտանգավոր տարածքները, որտեղ գտնվում են ռազմական թիրախներ և որոնք թիրախավորվելու են»։

Լիբանանի քաղաքացիական պաշտպանության տվյալներով՝ Իսրայելի ռազմաօդային ուժերը այսօր վաղ առավոտյան հարձակվել են Բեյրութի հարավում գտնվող Քաֆաաթ և Լեյլաքի թաղամասերի վրա։ Այս հարձակումների հետևանքների մասին հաղորդագրություններ չեն եղել։

Share.