Իսրայելը հարվածներ է հասցրել Լիբանանի հարավում մի շարք բնակավայրերի՝ մարդկային կորուստներ ու նյութական վնասներ պատճառելով։ Այս մասին հաղորդել է Լիբանանի Ազգային լրատվական գործակալությունը (NNA):

«Իսրայելի կործանիչները լուսաբացին հարվածներ են հասցրել՝ թիրախավորելով Նաբատիե շրջանի բնակավայրերը, Տիր և Բինթ Ջբեյլ շրջանները», – հայտնել է գործակալությունը՝ հավելելով, որ իսրայելական ուժերը հարվածել են երկրի հարավում գտնվող ևս հինգ բնակավայրի:

Share.