Իսրայելի վարչապետի գրասենյակը թուրքական Anadolu լրատվական գործակալությանը հայտնել է, որ սոցիալական ցանցերում շրջանառվող այն լուրերը, թե Բենիամին Նեթանյահուն սպանվել է ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներին Իրանի պատասխանի հետևանքով, «կեղծ են», և վարչապետի հետ «ամեն ինչ կարգին է»։

Ըստ Deccan Chronicle-ի, Նեթանյահուի մահվան մասին լուրերը համացանցում սկսել են տարածվել Մերձավոր Արևելքում աճող լարվածության ֆոնին՝ կապված Իրանի տարածքին հասցված հարվածների հետ։

Սոցիալական ցանցերի մի քանի չստուգված հաղորդագրություններում պնդվում էր, որ Նեթանյահուն սպանվել է կամ անհետացել։
Լուրերն ավելի են սաստկացել մարտի 13-ին X սոցիալական ցանցի պաշտոնական էջում Իսրայելի վարչապետի տեսաուղերձի հրապարակումից հետո։ Որոշ օգտատերեր մատնանշել են տեսանյութի մի կադր, որտեղ, ըստ ամենայնի, նրա աջ ձեռքին վեց մատ կա՝ ենթադրելով, որ այն կարող է ստեղծված լինել արհեստական բանականության օգնությամբ։

Նրանք ենթադրել են, որ արտասովոր պատկերը, ամենայն հավանականությամբ, հայտնվել է տեսանյութի մոլորեցնող կադրի, այլ ոչ թե արհեստական բանականությամբ խմբագրման պատճառով։

Ավելի վաղ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել էր, որ Նեթանյահուի ճակատագիրն անհայտ է մնում, և ենթադրվում է, որ նա «կարող էր սպանվել կամ ընտանիքի հետ փախչել օկուպացված տարածքներից»։

Share.