Իսրայելի զինված ուժերը հարված են հասցրել Լիբանանի հարավային Ալ-Թիրի շրջանում գտնվող ավտոմեքենային, ինչի պատճառով երկու մարդ է զոհվել։ Այս մասին հայտնում է Լիբանանի ազգային լրատվական գործակալությունը (NNA)։
Հաղորդվել է նաև Կանտարա քաղաքի վրա հասցված խոշոր ավիահարվածի մասին։
Երկու հարձակումներն էլ տեղի են ունեցել Լիբանանում 10-օրյա հրադադարի ռեժիմի պայմաններում։
