Իսրայելական բանակը հայտարարել է, որ հարվածներ է հասցրել Իրանի ռազմաօդային ուժերի տասնյակ ինքնաթիռների և ուղղաթիռների։

Իսրայելի ռազմաօդային ուժերի տասնյակ կործանիչներ հարվածներ են հասցրել բազմաթիվ օդային թիրախների, դրանց թվում՝ ինքնաթիռների և ուղղաթիռների, ինչպես նաև Թեհրանի երեք օդանավակայանների՝ Բահրամի, Մեհրաբադի և Ազմայեշի լրացուցիչ ռազմական ենթակառուցվածքներին։

Իսրայելի ռազմաօդային ուժերը, ցամաքային ուժերի հետ համակարգված, հարվածներ են հասցրել նաև հարավային Լիբանանին։

Share.