Իսրայելի բանակը հայտարարել է, որ երեկ Բեյրութում սպանել է «Հեզբոլլահի» առաջնորդ Նաիմ Քասեմի քարտուղարին և եղբորորդուն՝ Ալի Յուսուֆ Հարշին:
Հարշին կենտրոնական դեր է խաղացել Քասեմի գրասենյակի կառավարման և անվտանգության ապահովման գործում։
«Գիշերվա ընթացքում հարվածներ են հասցվել երկու առանցքային անցակետերի ուղղությամբ։ «Հեզբոլլահի» հրամանատարները դրանք օգտագործում էին Լիբանանի Լիտանի գետի երկայնքով հյուսիսից հարավ տեղաշարժվելու, ինչպես նաև հազարավոր միավոր զենք, հրթիռներ և արձակման կայանքներ տեղափոխելու համար։ Բացի այդ, թիրախավորվել են Լիբանանի հարավում գտնվող «Հեզբոլլահ» կազմակերպության մոտ 10 զինապահեստներ, արձակման կայանքներ և հրամանատարական կենտրոններ»,— նշել են Իսրայելի պաշտպանության բանակում։
