Իսրայելական բանակը հարվածներ է հասցրել հարավային Լիբանանի մի քանի շրջանի, հաղորդել է «Ալ Ջազիրան»։
«Իսրայելի օդային հարվածները թիրախավորել են Նաբաթիեի ծայրամասերը, ինչպես նաև Արուն և Քաֆր Թիբնիտ քաղաքները», – հաղորդել է հեռուստաալիքը։
Նշվում է նաև, որ իսրայելական անօդաչու թռչող սարքերը հարվածել են Ալ-Մանսուրի, Բուրջ Ռահհալ և Նաբաթիե ալ-Ֆաուքա բնակավայրերին։
