Իսրայելի պաշտպանության բանակի գրոհները Իրանի դեմ կուժեղանան եւ կընդլայնվեն՝ ընդգրկելով նոր թիրախներ եւ տարածքներ։ Այս մասին հայտնել է պաշտպանության նախարար Իսրայել Կացը։

«Իսրայելի պաշտպանության բանակի գրոհները Իրանի դեմ կուժեղանան եւ կընդլայնվեն՝ ընդգրկելով լրացուցիչ թիրախներ եւ տարածքներ, որոնք ներգրավված են Իսրայելի քաղաքացիական բնակչության դեմ զենքի մշակման եւ օգտագործման մեջ»,- ասել է Կացը, որի խոսքերը մեջբերել է Ynet պորտալը։

Share.