Իրանի հեղափոխական պահապանների կորպուսի գեներալ Ալի Մոհամմադ Նաինին սպանվել է իսրայելական ավիահարվածների հետևանքով։
«Խորը վշտով, բայց միևնույն ժամանակ հպարտության զգացումով հայտարարում ենք մշակույթի և լրատվամիջոցների գործիչ, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հասարակայնության հետ կապերի տեղակալ և խոսնակ, գեներալ-մայոր Ալի Մոհամմադ Նաինիի նահատակության մասին, որը զոհ դարձավ ամերիկա-սիոնիստական դաժան ահաբեկչական հարձակմանը՝ Ռամադանի սուրբ ամսվա վերջին օրվա լուսաբացին», – ասվում է պետական հեռուստատեսության և ռադիոյի մամուլի ծառայության հայտարարության մեջ։
