Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին գտնվում է Իսլամական Հանրապետությունում, սակայն խուսափում է հրապարակային ելույթներից։ Դրա մասին RTVI-ին տված հարցազրույցում հայտարարել է Թեհրանում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Դեդովը։

Ռուսաստանի դեսպանը հաստատել է նաև, որ «դեռևս շփումներ չի ունեցել Իսլամական Հանրապետության նոր գերագույն առաջնորդի հետ»։

«Ես կցանկանայի նշել նաև, որ Պուտինն առաջիններից մեկն էր, որ շնորհավորական հեռագիր ուղարկեց Մոջթաբա Խամենեին՝ արտահայտելով իր շարունակական աջակցությունը Թեհրանին և համերաշխությունը իրանցի բարեկամների հետ»,- նշել է դիվանագետը։

Share.