«Ալ Հադաթ» հեռուստաալիքը, հղում անելով իր աղբյուրներին, հաղորդում է, որ Իսլամաբադում տեղի են ունեցել Իրանի և ԱՄՆ պատվիրակությունների միջև անուղղակի բանակցություններ։

«Անուղղակի բանակցություններ արդեն տեղի են ունեցել, այնուհետև ուղիղ բանակցություններ կանցկացվեն», – հաղորդել է սաուդական հեռուստաալիքը։

Ըստ տեղեկությունների՝ անմիջական հանդիպումները կսկսվեն Մոսկվայի ժամանակով ժամը 15:00-ից հետո և տեղի կունենան երեք վայրում, բայց ոչ հյուրանոցներում։

Ամերիկյան պատվիրակության կազմում են փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և ԱՄՆ նախագահի փեսան՝ Ջարեդ Քուշները: Իրանը ներկայացնում են խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը և ԱԳ նախարար Աբբաս Արաղչին:

Share.