Արհեստական ​​բանականությունն արդեն բավական նկատելիորեն փոխում է աշխատաշուկան, և դա անում է ավելի արագ, քան շատերը սպասում էին։ Որոշ մասնագիտություններ աստիճանաբար անհետանում են, մյուսները՝ փոխվում, իսկ երրորդները, ընդհակառակը, հատկապես պահանջված են դառնում, գրում է Sputnik Արմենիա-ն։

Առավելագույնս վտանգված է առօրյա մեխանիկական աշխատանքը։ Օրինակ՝ հաշվապահների (մինչև 70%), զանգերի կենտրոնի օպերատորների (85%), թարգմանիչների (60%) և հոսքագծի աշխատողների (մինչև 90%) պարտականությունների զգալի մասը կարող է ավտոմատացվել։ Սա նշանակում է, որ այս մասնագիտությունները անմիջապես չեն անհետանա, սակայն դրանց դերը բավականին կկրճատվի։

Կա նաև «միջին գոտի»՝ մասնագիտություններ, որոնք չեն վերանա, բայց կփոխակերպվեն։ Ծրագրավորողների առաջադրանքների մոտ կեսը ավտոմատացվում է, ախտորոշող բժիշկների աշխատանքն ավտոմատացվում է մոտ 40%–ով, դիզայներներինը` 35%-ով, ուսուցիչներինը` մոտ 30%-ով։ Այստեղ արհեստական ​​բանականությունն ավելի շատ օգնական է դառնում, քան փոխարինող։

Իսկ ահա պահանջված են այն մասնագետները, որոնք աշխատում են տեխնոլոգիաների և տվյալների հետ։ Հատկապես մեծ պահանջարկ են վայելում արհեստական ​​բանականության մասնագետները (մինչև 95%), տվյալների վերլուծաբանները (85%) և ռոբոտատեխնիկայի ինժեներները (80%)։ Միևնույն ժամանակ կարևոր և «մարդկային» են մնում հետյալ մասնագիտությունները` օրինակ՝ հոգեբանները, որտեղ կարևոր դեր է խաղում ապրումակցումը։

Ինչպես է ԱԲ–ն փոխում աշխատաշուկան - Sputnik Արմենիա

Նոր իրողության մեջ առանցքային դեր են խաղում ապագայի հմտությունները` քննադատական ​​մտածողությունը, ստեղծարարությունը, թվային գրագիտությունը, հարմարվողականությունը և արհեստական ​​բանականության հետ աշխատելու ունակությունը։

Հենց դրանք են թույլ տալիս ոչ միայն պահպանել մրցունակությունը, այլև նոր դիրքեր զբաղեցնել արագ փոփոխվող աշխատանքի աշխարհում։

Share.