Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի դաշտում Ռուսաստանի պարտության և տնտեսության անկման մասին «մարգարեությունները» մեկնաբանել է՝ մեջբերելով Մարկ Տվենի հայտնի արտահայտությունը. «Իմ մահվան մասին լուրերը խիստ չափազանցված են»։

Պուտինը պատասխանել է ֆրանսիացի լրագրողի հարցին` Ռուսաստանի տնտեսության մեջ առկա դժվարությունների մասին։ Նախագահն ընդգծել է, որ պետք չէ «ցանկալին իրականության տեղ ընդունել», և կոչ է արել իրավիճակը գնահատել իրական թվերով և փաստացի իրավիճակով։

Իր պատասխանում Պուտինը նաև նշել է.

Ռուսաստանի տնտեսությունը վերջին երեք տարում աճել է 10%-ով, մինչդեռ ԵՄ տնտեսությունը՝ ընդամենը 3%-ով։

Բնակչության իրական եկամուտներն աճել են ավելի քան 28%-ով, իրական աշխատավարձերը՝ 25%-ով։

Աղքատության մակարդակի նվազեցման խնդիրը կատարվել է ժամկետից շուտ. ցուցանիշը նվազել է մինչև 6,7% (2030 թվականի համար նախատեսված 7% մակարդակի դեպքում)։

Պետությունը գիտակցաբար գնացել է «տնտեսության սառեցման» և հիմնական դրույքաչափի բարձրացման, որպեսզի կանխի գերգնաճը (60-70%), և այդ միջոցառումները արդյունք են տալիս։ Գնաճը վերադառնում է թիրախային 5,4% ցուցանիշին։

Ռուսաստանի պետական պարտքը կազմում է 15,6%, ինչը զգալիորեն ցածր է, օրինակ, Ֆրանսիայի մակարդակից։

Պուտինը հավելել է, որ, չնայած որոշ մակրոտնտեսական հարցերին, Ռուսաստանը է ճիշտ ուղղությամբ է շարժվում, իսկ տնտեսությունը կայունություն է դրսևորում։

«Պետք չէ ցանկալին իրականության տեղ ընդունել»,- Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում միջազգային լրատվական գործակալությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ ընդգծել է Ռուսաստանի նախագահը։

2030 թվականի հաջորդ ընտրություններին հնարավոր մասնակցության մասին հարցին Պուտինը պատասխանել է. «Ռուսաստանի առջև ծառացած են բազմաթիվ մեծ ու սուր հարցեր, դրանք պետք է լուծել՝ չմտածելով նոր ժամկետով վերընտրվելու մասին»։

Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովը անցկացվում է հունիսի 3-6-ը Սանկտ Պետերբուրգի «Էքսպոֆորում» կոնգրեսային-ցուցահանդեսային կենտրոնում։ 2026 թվականին համաժողովի գլխավոր թեման է «Պրագմատիկ երկխոսությունը՝ ուղի դեպի կայուն ապագա»։ Գործարար ծրագրին մասնակցում են իշխանության և բիզնեսի ներկայացուցիչներ ավելի քան 110 երկրներից և տարածքներից, այդ թվում՝ Ռուսաստանից։

Share.