Անգամ ԱՄՆ-ի եւ Իսրայելի դեմ պատերազմի ժամանակ Իրանը շարունակում է հրթիռներ արտադրել եւ դրանց պակաս չի զգում։ Այս մասին հայտնել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, իրանական բանակի էլիտար ստորաբաժանումներ) ներկայացուցիչ, գեներալ Ալի Մոհամադ Նաինին։

«Անգամ պատերազմի պայմաններում մենք շարունակում ենք հրթիռներ արտադրել, դա իսկապես տպավորիչ է։ Ընդ որում, նաեւ պաշարների հետ կապված որեւէ լուրջ խնդիր չի առաջանում»,- նրա խոսքերը մեջբերել է Mehr գործակալությունը։ Նաինին նաեւ նախազգուշացրել է Վաշինգտոնին, որ Իրանի ԶՈւ-ն «որոշակի անակնկալներ» ունի ամերիկյան բանակի համար։

Share.