Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի բարձրաստիճան ներկայացուցիչը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը փակ է, և Թեհրանը կգնդակոծի ցանկացած նավ, որը կփորձի անցնել դրա միջով։ Այդ մասին հայտնում են իրանական լրատվամիջոցները։

«Նեղուցը փակ է։ Եթե որևէ մեկը փորձի անցնել, Կորպուսի և կանոնավոր նավատորմի հերոսները կայրեն այդ նավերը», — հայտարարել է կորպուսի գլխավոր հրամանատարի խորհրդական Էբրահիմ Ջաբարին։

Ինչպես հիշեցնում է Reuters-ը, նեղուցը համարվում է աշխարհի ամենակարևոր նավթարտահանման ուղիներից մեկը՝ կապելով Պարսից ծոցի խոշոր նավթարդյունահանող երկրները, այդ թվում՝ Սաուդյան Արաբիան, Իրանը, Իրաքը և Արաբական Միացյալ Էմիրությունները, Օմանի ծոցի և Արաբական ծովի հետ։

Share.