Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերը նախազգուշացրել են առևտրային նավերին և նավթային լցանավերին զերծ մնալ Հորմուզի նեղուցում թշնամական երկրների զինված ուժերի հետ համագործակցությունից: Այս մասին ասվում է ԻՀՊԿ հայտարարության մեջ։

«The New York Times» թերթը, վկայակոչելով ԱՄՆ Զինված ուժերի կենտրոնական հրամանատարության (CENTCOM) պաշտոնական ներկայացուցիչներին, հաղորդել էr, որ ԱՄՆ-ն Հորմուզի նեղուցով շուրջ 70 առևտրային նավ է անցկացրել վերջին երեք շաբաթվա ընթացքում։

«Նախազգուշացնում ենք Պարսից ծոցում և Հորմուզի նեղուցում գտնվող առևտրային նավերին ու նավթային լցանավերին, որ արտատարածաշրջանային թշնամական ուժերի հետ ցանկացած համագործակցություն կդիտարկվի որպես անվտանգության սպառնալիք, ինչին հակազդելու ենք», – ասված է հայտարարության մեջ:

ԻՀՊԿ-ն կորպուսը նշել է, որ իր ուժերի համակարգմամբ անցած օրվա ընթացքում 15 նավ, այդ թվում՝ 4 նավթային լցանավ են անցել Հորմուզի նեղուցով:

Share.