Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտնել է Սաուդյան Արաբիայի նավթաքիմիական ձեռնարկությունների վրա իրականացրած հարձակման մասին՝ հայտարարելով, որ դրանք կապ ունեն ԱՄՆ–ի հետ, գրում են իրանական ԶԼՄ–ները։

Ավելի վաղ հայտնի էր դարձել Շիրազի և Իրանի հարավում գտնվող Ասալույե շրջանի նավթաքիմիական ձեռնարկությունները գրոհելու մասին։

ԻՀՊԿ-ն տեղեկացրել է, որ իրականացրել է հարձակումների 99-րդ ալիքը ԱՄՆ-ի և Իսրայելի դեմ «Ճշմարիտ խոստում 4» գործողության շրջանակում՝ ի պատասխան Իրանի նավթաքիմիական ձեռնարկությունների վրա հարվածների։

«Առաջին փուլի ընթացքում հարձակման են ենթարկվել Սաուդյան Արաբիայի Ալ-Ջուբեյլ շրջանում գտնվող ամերիկյան Sadara, ExxonMobil և Dow Chemical ընկերություններին պատկանող խոշոր նավթաքիմիական համալիրը, ինչպես նաև Ալ-Ջույամա շրջանում գտնվող ամերիկյան Chevron Philips ընկերությանը պատկանող խոշոր նավթաքիմիական համալիրը»,– ասվում է Fars գործակալության ներկայացրած հաղորդագրության մեջ։

ԻՀՊԿ-ն հայտնել է, որ այդ օբյեկտներին հարվածելու համար միջին հեռահարության հրթիռներ և մի քանի կամիկաձե անօդաչուներ է կիրառել։

Share.