Իրանի հյուսիս-արևելքում գտնվող Խորասան-Ռազավի նահանգում հատուկ ծառայությունները լրտեսության կասկածանքով 10 մարդու են ձերբակալել։ Այս մասին հայտնել է Խորասան-Ռազավիում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հետախուզական վարչությունը։
«Տեղեկատվական վերահսկողության և օպերատիվ գործողությունների շնորհիվ բացահայտվել և ձերբակալվել են 10 անհայրենիք վարձկաններ»,- հաղորդագրությունից մեջբերում է անում ISNA գործակալությունը։ Ըստ ստացված տվյալների՝ ձերբակալվածները գաղտնի տեղեկություններ են հավաքել և փոխանցել հակառակորդին։
