«Ճշմարիտ խոստում-4» գործողության 94-րդ ալիքի շրջանակում հարվածներ են հասցվել Իսրայելական բանակի ռազմաարդյունաբերական կենտրոններին ու հրամանատարական կետերին։ Այս մասին հայտնում է Tehran Times-ը՝ հղում անելով Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին (ԻՀՊԿ):

Ըստ ԻՀՊԿ հաղորդագրության՝ հարվածները հասցվել են բազմակի մարտագլխիկներով օժտված «Խորամշահր», «Խեյբար-Շեկան» և «Էմադ» հրթիռներով։ Գործողության մեջ կիրառվել են նաև անօդաչու թռչող սարքեր։

ԻՀՊԿ-ն ընդգծել է, որ թիրախներ են խոցվել Դիմոնայում, Նակաբում, Բեեր Շևայում և Ռամատ Գանում. իսրայելական ՀՕՊ համակարգերին չի հաջողվել որսալ հարվածները։

Share.