ԻՀՊԿ–ն հայտարարել է «Ճշմարիտ խոստում– 4» գործողության 73-րդ ալիքի մեկնարկի մասին կիրակի վաղ առավոտյան, հաղորդում է Mehr-ը։

Կորպուսի տվյալներով՝ Իսրայելի տարածքի, ինչպես նաև տարածաշրջանում ամերիկյան ռազմաբազաների դեմ իրականացված հրթիռային նոր հարվածների հետեւանքով ավելի քան 200 մարդ զոհվել և վիրավորվել է։

«Իրանը հարվածներ է հասցրել Իսրայելի հարավային և հյուսիսային հատվածներին՝ օգտագործելով հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր։

Իրանական «Ֆաթթահ», «Գադր» և «Էմադ» հրթիռներով և հարվածային դրոններով թիրախավորվել և խոցվել են Իսրայելի հարավում գտնվող Արադ, Դիմոնա, Էյլաթ, Բեեր-Շևա և Կիրյաթ-Գաթ քաղաքների ռազմական օբյեկտներն ու անվտանգության կենտրոնները։

Բացի այդ, տարածաշրջանում գտնվող ամերիկյան ավիաբազաները նույնպես դարձել են իրանական հրթիռների և անօդաչու սարքերի ճշգրիտ թիրախներ։

Share.