ԻՀՊԿ-ն հայտարարել Է Իսրայելի ուղղությամբ հրթիռների և ԱԹՍ-ների հարվածների նոր մասշտաբային ալիքի մասին, մինչ այդ պայթյուններ էին հնչել նաև Թեհրանում:
ISNA գործակալությունը, վկայակոչելով կրթության նախարարին, հայտնել է, որ 20 դպրոց ավերվել է, իսկ 120 աշակերտ և ուսուցիչ վիրավորվել Է ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հետևանքով :
Իսրայելի բանակն իր հերթին հայտարարել է, որ հարվածել է Իրանի մայրաքաղաքում գտնվող «գաղտնի միջուկային կենտրոնին»: ՑԱԽԱԼ-ի ներկայացուցիչը նշել է, թե Իսրայելի ՌՕՈՒ-ն օրվա ընթացքում Իրանի վրա ավելի շատ ռումբեր է նետել, քան 2025 թվականի 12-օրյա գործողության ընթացքում:
