Նախագահ Սի Ցզինպինը շատ ուրախ է, որ Հորմուզի նեղուցը բաց է և/կամ շուտով կբացվի, գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը TruthSocial սոցիալական ցանցում։

«Մեր հանդիպումը Չինաստանում կլինի յուրահատուկ և հնարավոր է՝ պատմական։ Ես անհամբեր սպասում եմ նախագահ Սիի հետ հանդիպմանը. մենք մեծ բաների կհասնենք», – նշել է Թրամփը։

Ավելի վաղ Իրանը և ԱՄՆ-ն հայտարարել էին, որ ռազմավարական ջրային ճանապարհը՝ Հորմուզի նեղուցը, որը գործնականում փակ է պատերազմի սկզբից ի վեր, լիովին կվերաբացվի առևտրային երթևեկության համար մինչև հրադադարի ավարտը։ Սակայն Իրանը մի քանի պայմաններ է դրել. որ նավերն ու բեռները կապված չլինեն ԱՄՆ-ի կամ Իսրայելի հետ, և որ ռազմական նավերին արգելվի տարանցիկ տեղաշարժը։

Share.