Ամերիկյան պաշտոնյաները երկուշաբթի օրը հաստատել են, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինի միջև գագաթնաժողովը, հավանաբար, կհետաձգվի Իրանի դեմ ԱՄՆ-ի վարած պատերազմի պատճառով։
«Լիովին հնարավոր է, որ հանդիպումը հետաձգվի», – Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նա հավելել է. «Չեմ կարծում, թե գագաթնաժողովը վտանգված է», բայց նշել է՝ «դա իրոք միայն ժամանակի հարց է»։
Կիրակի օրը Financial Times-ին տված հարցազրույցում Թրամփն ակնարկել էր, որ հետաձգումը կարող է լինել Պեկինի վրա ճնշում գործադրելու իր ջանքերի մի մասը, որոնցով նա փորձելու է ստիպել Չինաստանին օգնել Հորմուզի նեղուցի բացման հարցում։
Չինաստանը սերտ հարաբերություններ է պահպանում Իրանի հետ և հանդիսանում է իրանական նավթի հիմնական գնորդը:
Ավելի վաղ՝ երկուշաբթի օրը, ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը նույնպես հայտարարել է, որ մարտի 31-ից ապրիլի 2-ը նախատեսված գագաթնաժողովը կարող է հետաձգվել:
