Մեծ Բրիտանիան մտադիր չէ պատերազմ սկսել Իրանի հետ, չնայած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քննադատությանը: Այս մասին հայտարարել է վարչապետ Քիր Սթարմերը Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատում (ստորին պալատ) իր ելույթում, որի տեսանյութը տարածել է Manchester Evening News-ը։
«Մեծ Բրիտանիան չի ներքաշվի այս պատերազմի մեջ: Սա մեր պատերազմը չէ: Ես գտնվում եմ հսկայական ճնշման տակ՝ փոխելու ուղղությունը: Մենք այդ ճնշմանը ականատես եղանք երեկ երեկոյան: Ես չեմ փոխի իմ դիրքորոշումը և որևէ զիջման չեմ գնա: Այս պատերազմին միանալը մեր ազգային շահերից չի բխում, և մենք դա չենք անի», – ասել է վարչապետը։
