Թրամփի պնդումները, թե մենք կոչ ենք արել հրադադարի, իրականությանը չեն համապատասխանում, ասել է Իրանի ԱԳՆ խոսնակ Իսմայիլ Բաղային։
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Իրանի նոր վարչակարգի նախագահը, որը շատ ավելի պակաս ռադիկալացված է և շատ ավելի խելացի, քան իր նախորդները, ԱՄՆ-ից հրադադար է խնդրել։
«Մենք դա կդիտարկենք այն ժամանակ, երբ Հորմուզի նեղուցը լինի բաց, ազատ և անարգել: Մինչ այդ, մենք Իրանը կվերածենք փոշու կամ, ինչպես ասում են, կվերադարձնենք քարի դար»,- հայտնել է Թրամփը:
