Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունները՝ Իրանին նոր հարվածներ հասցնելու սպառնալիքներով, վկայում են ոչ թե Վաշինգտոնի ուժի, այլ Թեհրանի նկատմամբ ճնշման քաղաքականության ձախողման մասին:

X սոցիալական ցանցի իր հրապարակման մեջ իրանցի դիվանագետը քննադատել է ամերիկյան առաջնորդի հայտարարությունները՝ նրան մեղադրելով իրանցի ժողովրդի հասցեին սպառնալիքներ և վիրավորանքներ հնչեցնելու մեջ:

«Թրամփի այսօրվա հայտարարությունները՝ իրանցի ժողովրդին վիրավորելուց մինչև նոր հարձակումների սպառնալիքներ, ոչ թե ուժի նշան են, այլ այն քաղաքականության ձախողման ընդունում, որը տարիներ շարունակ հիմնված է եղել ուժի, պատժամիջոցների ու սպառնալիքների վրա և չի կարողացել ծնկի բերել իրանցի ժողովրդին», – գրել է Ղարիբաբադին:

Share.